Նորություններ
-
29 դեկտեմբեր 2021
Սևանա լճի վրա շարունակվում է հատուկ հերթապահությունը. լճից դուրս է բերվել 54 ապօրինի ձկնորսական ցանց
Իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում այսօր Սևանա լճից դուրս է բերել 54 ապօրինի ձկնորսական ցանց։
Ցանցերն առգրավվել են։
-
28 դեկտեմբեր 2021
Խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիր
2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը
-
28 դեկտեմբեր 2021
Հանրապետության գետերում ջրի ելքերը դեկտեմբերի 27-28-ը
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։
Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում:
-
28 դեկտեմբեր 2021
Նոր տեխնիկա՝ Սևանա լճի ափամերձ հատվածները մաքրելու համար
Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման համար այդքան անհրաժեշտ տեխնիկան տեղ է հասել: Նոր բազմաֆունկցիոնալ գյուղատնտեսական տեխնիկան ու բեռնատարը հնարավորություն կտան մեծ թափով իրականացնել ջրածածկ տարածքների մաքրման և աղբի տեղափոխման աշխատանքները։
-
28 դեկտեմբեր 2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը հայտնում է
Դեկտեմբերի 25-26-ին առգրավվել է 840 հատ սիգ:
2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 15-ը սիգ տեսակի ձկան որսն արգելված է՝ ձվադրման ժամանակահատվածում Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է միջոցառումների ծրագիր։