Նորություններ
-
7 հունվար 2022
Իրականացվում է շարունակական ուսումնասիրություն
«ԲրդԼինքս Հայաստան» ՀԿ-ն «Արևիկ» ազգային պարկի հետ համատեղ իրականացրել են թաքուն թռչնատեսակ՝ թուրաջի (Francolinus francolinus) շարունակական ուսումնասիրությունը, քանի որ այն գրանցված է Հայաստանի Կենդանիների Կարմիր գրքում (2010 թ.) որպես տվյալների անբավարարությամբ տեսակ:
-
5 հունվար 2022
Ամփոփվել են Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ ամփոփելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։
-
5 հունվար 2022
Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրենսդրական կարգավորումը
Կառավարության այսօրվա նիստին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մանրամասներ է ներկայացրել սույն թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրենսդրական կարգավորման վերաբերյալ։
-
5 հունվար 2022
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի անտառհատման հետ կապված պաշտոնեական հանցանքներին նպաստող հանգամանքները վերացնելուն միտված միջոցառումների մասին
Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի թիվ 9 պահաբաժնի անտառապահը, ինչպես նաև մասնաճյուղի ղեկավարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
-
4 հունվար 2022
Աղբի համար նախատեսված տոպրակները դուրս չեն գա շուկայից, քանի որ դրանք արդեն իսկ վերամշակված են
Աղբի համար նախատեսված տոպրակները դուրս չեն գա շուկայից, քանի որ դրանք արդեն իսկ վերամշակված են։