Նորություններ
-
22 նոյեմբեր 2021
2022 թվականից կարգելվի առևտրի իրականացման վայրերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը
Բացառություն են լինելու միայն երկրորդային հումքից պատրաստված և կշռափաթեթավորման համար օգտագործվող տոպրակները:
-
19 նոյեմբեր 2021
Գորշ արջերը Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում
Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։
-
19 նոյեմբեր 2021
«ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն լուսանկարել է Սևանա լճի հատակը
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում երկու կողմերը պետք է միավորեն իրենց ջանքերը և միջոցները՝ Սևանա լճի ստորջրյա ավազանի ուսումնասիրության, լճի հատակում առկա ձկնորսական պոլիէթիլենային ցանցերի հայտնաբերման և դուրս բերման, Սևանա լճի և նրա հարակից տարածքների մաքրման ուղղությամբ:
-
19 նոյեմբեր 2021
էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար սահմանված ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի ևս 2 տարով
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Շրջակամիջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
-
18 նոյեմբեր 2021
Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները թևակոխում են ակտիվ փուլ
Ինչպես և հայտարարվել էր, նոյեմբերի 15-ից մեկնարկել են Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից։