Նորություններ
-
2 դեկտեմբեր 2021
Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի համատեքստում քննարկվել են վերջին շրջանում գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցված վնասների վերաբերյալ ահազանգերը
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մարդ-գորշ արջ կոնֆլիկտի շուրջ ընդլայնված խորհրդակցություն է անցկացվել՝ քննարկելու արջերի առանձին առանձնյակների վարքը և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգը մեղմելու եղանակները։
-
2 դեկտեմբեր 2021
Հաջորդ տարի կմեկնարկեն Երևանյան լճի մաքրման աշխատանքները
Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված «Երևանյան լճի և Հրազդան գետի առափնյա տարածքների մաքրման աշխատանքներ» բնապահպանական ծրագիրը՝ 60,4 մլն դրամ գումարի շրջանակներում։
-
2 դեկտեմբեր 2021
Խիստ վերահսկողական մեխանիզմներ կսահմանվեն ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի (катализатор) ապամոնտաժման նկատմամբ
Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
-
2 դեկտեմբեր 2021
Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին կից կլիմայի փոփոխության հարցերով մշտական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին կից կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հարցերով մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։
-
2 դեկտեմբեր 2021
Ապօրինի հատված ծառեր տեղափոխելու և իրավապահների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածով 3 անձ է ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 3 անձ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: