Նորություններ
-
1 դեկտեմբեր 2021
Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը»
2021 թվականի ապրիլի 8-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը», որը միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը:
-
1 դեկտեմբեր 2021
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը ներկա է եղել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի զարգացման կենտրոնի բացման արարողությանը
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը ներկա է եղել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի զարգացման կենտրոնի բացման արարողությանը (միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորմամբ է ստեղծվել կենտրոնը):
-
1 դեկտեմբեր 2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը հայտնում է
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի նոյեմբերի 15-ից 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
-
1 դեկտեմբեր 2021
CNF-ի կողմից Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին հատուկ տեխնիկա նվիրաբերվեց
Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանի, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար, «Հաղարծին» մասնաճյուղի պետ Արմեն Ղազարյանի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի մասնակցությամբ տեղի է ունեցել նախարարության կազմում գործող երկու ՊՈԱԿ-ներին հատուկ տեխնիկայի նվիրատվության արարողություն։
-
1 դեկտեմբեր 2021
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Կառավարության նախաձեռնած «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում քննարկվել է Կառավարության նախաձեռնած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: