Նորություններ
-
13 մայիս 2022
Նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի ղեկավար, դոկտոր Կառստեն Ռինկեին
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կոնտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։
-
12 մայիս 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն մասնակցել է «Կլիմայի փոփոխություններ․ պատճառները և ազդեցությունները, Հայաստանի համատեքստը ՄԱԿ-ի գիտական և կանոնակարգային համատեքստը» խորագրով աշխատաժողովի
«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն այսօր մասնակցել է «Կլիմայի փոփոխություններ․ պատճառները և ազդեցությունները, Հայաստանի համատեքստը ՄԱԿ-ի գիտական և կանոնակարգային համատեքստը» խորագրով աշխատաժողովի։
-
12 մայիս 2022
Ֆինանսական և էկոլոգիական գրագիտություն՝ ուղղված Հայաստանի գյուղական բնակավայրերում էներգաարդյունավետության խթանմանը
«Ֆինանսական և էկոլոգիական գրագիտություն՝ ուղղված Հայաստանի գյուղական բնակավայրերում էներգաարդյունավետության խթանմանը» (FELCA) նախաձեռնության շրջանակներում իրականացվել է 237 երկօրյա դասընթաց 167 գյուղական համայնքներում, որին մասնակցել են 3650 անձ։
-
12 մայիս 2022
Երևանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն այսօր մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին։
-
11 մայիս 2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Անտառային հողերի վարձակալության վերաբերյալ
Անտառային կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին՝ մասնակցելու պետական անտառային նշանակության հողերից հանգստի և զբոսաշրջության նպատակով՝ վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթին: