Նորություններ
-
11 մայիս 2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի գլխավորած պատվիրակությանը։
«Բոլորիս համար շատ կարևոր է, որ շուրջ երկու տարի Քովիդ-19-ով պայմանավորված երկար դադարից հետո կրկին կարող ենք փոխադարձ այցերով վերսկսել մեր երկու երկրների համատեղ աշխատանքները և առավել արդյունավետ ընթացք տալ արդեն գոյություն ունեցողներին։
Այսօրվա հանդիպումը յուրահատուկ է նրանով, որ ընթանում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում։
-
10 մայիս 2022
Հայաստանում կլիմային հարմարվողականությունն ընդլայնվում է
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին այսօր մեկնարկեցին նոր գործընկերություն՝ վերահաստատելով իրենց հանձնառությունն աջակցելու Հայաստանին հասնելու Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին։
-
10 մայիս 2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակության հետ
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստան ժամանած Վերականգնման վարկերի բանկի (KfW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակության հետ։
-
10 մայիս 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Վերականգնման վարկերի բանկի (KfW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակությունը այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Խոր Վիրապ» պետական արգելավայր։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստան ժամանած Վերականգնման վարկերի բանկի (KfW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակության հետ այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Խոր Վիրապ» պետական արգելավայր։
-
10 մայիս 2022
Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանի ջրամբարների լցվածությունը զգալիորեն բարձր է
Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանի ջրամբարների լցվածությունը զգալիորեն բարձր է
Տեղումների և ձնհալի շնորհիվ այս տարի Հայաստանի ջրամբարներում անհամեմատ ավելի շատ ջուր կլինի, քան նախորդ տարի էր: