Նորություններ
-
16 մայիս 2022
Հանրային լսման հրավեր
Սույն թվականի մայիսի 18-ին ժամը՝ 10։30 հրավիրում ենք մասնակցելու «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը քննարկելու նպատակով կազմակերպվող բաց հանրային լսմանը։
-
16 մայիս 2022
Մեկնարկել է «Վտանգավոր քիմիական նյութերի արտահանմանն ու ներմուծմանը վերաբերող ԵՄ կանոնակարգին ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը» ԹԱՅԵՔՍ աշխատաժողովը
Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
-
16 մայիս 2022
Հայաստանի օդն աղտոտված է, բայց դեռ չի հասել վտանգավոր գծին
Հայաստանում օդի աղտոտվածությունը շարունակում է խնդիր մնալ: Սակայն Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները վստահեցնում են՝ այս կամ այն աղտոտիչների քանակի ժամանակ առ ժամանակ գերազանցումը վտանգավորության գծին չի հասնում:
-
16 մայիս 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն հանդիպել է Քրիստիան Հենշելի և Աստղիկ Դանիելյանի հետ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն հանդիպել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելի և ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանի հետ։
-
16 մայիս 2022
Մայիսի 12-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես բնապահպանական կրթության օր
Էկոլոգիական կրթության որակի բարելավման, հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման, հասարակության էկոլոգիական գիտակցության ձևավորման ռազմավարական ծրագրերի շրջանակում Շրջակա միջավարի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նախօրեին Ա․Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի հրավերով հյուրընկալվել էր «Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտական կոնֆերանսին։