Նորություններ
-
18 մայիս 2022
Կայացել է շրջակա միջավայրին առնչվող օրենքների նախագծերի լրամշակված փաթեթների քննարկում
Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է հանրային լսում՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը քննարկելու նպատակով։
-
18 մայիս 2022
Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է
Հայաստանի բնության պետական թանգարանը սիրով հրավիրում է բոլորին մայիսի 18-ին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը, որի շրջանակներում ժամը 16:00-ին թանգարանում տեղի կունենա գեղանկարիչ Արթուր Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսի բացումը։
-
18 մայիս 2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը այցելել են կազմակերպության Լոռու մարզի Գուգարք համայնքի «Պենժամին Գումուշճեան» տնկարան
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը «Իմ անտառ Հայաստան» («My forest Armenia») բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր Անդրե Գումուշճեանի հրավերով այցելել են կազմակերպության Լոռու մարզի Գուգարք համայնքի «Պենժամին Գումուշճեան» տնկարան:
-
18 մայիս 2022
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Սևանա լճում է՝ գարնանային հետազոտություններ և նմուշառումներ իրականացնելու նպատակով
Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:
-
17 մայիս 2022
ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների ղեկավարների ու ՇՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ
Մայիսի 12-ին ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների ղեկավարները, շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները։