Նորություններ
-
10 մայիս 2022
Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում կավելանա ևս մեկը
Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում կավելանա ևս մեկը
Ազգային պարկեր, բնության հուշարձաններ, արգելավայրեր ու արգելոցներ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգին կավելանա ևս մեկը՝ համայնքային պաշտպանվող լանդշաֆտ տեսակը: Դրանք հիմնականում կտնօրինեն համայնքները:
-
10 մայիս 2022
Մայիսի 7-ի համապետական ծառատունկը «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում թռչնի թռիչքի բարձրությունից
Մայիսի 7-ի համապետական ծառատունկը «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում թռչնի թռիչքի բարձրությունից:
-
10 մայիս 2022
Մայիսի 7-ին Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքներում մեկնարկել է համապետական ծառատունկ
Մայիսի 7-ին Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքներում մեկնարկել է համապետական ծառատունկ:
-
10 մայիս 2022
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվեց համապետական ծառատունկ
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվեց համապետական ծառատունկ։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, Անտառային կոմիտեն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և ողջ անձնակազմը, այլ գերատեսչությունների ղեկավարներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ ծառատունկ իրականացրեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում։
Նշված տարածքում տնկվեց շուրջ 8500 տնկի։
-
6 մայիս 2022
Կայացել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող ծրագրերի մեկնարկային աշխատաժողովը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն այսօր մասնակցել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրերի մեկնարկային աշխատաժողովին։