Նորություններ
-
11 հունվար 2024
Սևանում կանխվել է 362 կգ սիգի ապօրինի տեղափոխումը
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում հունվարի 10-ին Երևան-Սևան մայրուղու Սևանի հենակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Պարեկային ծառայության աշխատակիցները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 362կգ «սիգ» տեսակի սառեցված ձուկ։
-
10 հունվար 2024
2023 թվականին պետությանը և շրջակա միջավայրին հասցվել է 4 միլիարդ 882 միլիոն դրամի վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է՝
2023 թվականին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անցկացրել է 292 ստուգում՝ պլանավորած 155-ի փոխարեն։
-
9 հունվար 2024
Ամրապնդվում է հասարակության դիմակայունությունը Հայաստանում՝ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման միջոցով
ՀՀ կառավարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունն (GIZ) հետ համագործակցությամբ ամրապնդում է հասարակության դիմակայունությունը Հայաստանում՝ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման միջոցով «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի նպատակն է ապահովել համայնքներին և տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությամբ՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը։
-
8 հունվար 2024
Լուսանկարում Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Զիկատար» պետական արգելավայրն է
«Զիկատար» պետական արգելավայրը կազմավորվել է 2010 թվականի ապրիլի 8-ին։
-Արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան մասում, Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի վրա։ Ծովի մակերևույթից բարձրությունը կազմում է 1250-1650 մ։
-
5 հունվար 2024
Ընդունվել է ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը
ՀՀ կառավարությունն ընդունել է ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը:
Կառավարությունն հաստատել է ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050թ.) ռազմավարությունը: Ռազմավարությունը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ: