Նորություններ
-
21 դեկտեմբեր 2023
Էկոկրթական աշխատարան՝ «Երկրորդ կյանք թափոնին»
Հայաստանի բնության պետական թանգարանում այս անգամ ևս թափոնին կյանք պարգևելու էին եկել աշակերտներ Հայաստանի տարբեր մարզերից։
Ողջունելով դպրոցականներին՝ թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումների նպատակը դպրոցականի, քաղաքացու մոտ բնապահպանական վարքագիծ ձևավորելն է, ընդգծեց, որ Հայաստանում բնապահպանական խնդիր դարձած թափոնի ճիշտ կառավարումն այդ խնդրի լուծման ուղիներից է և դպրոցականներին մաղթեց արդյունավետ աշխատանք օրվա թափոնին նոր կյանք տալու գործում։
-
20 դեկտեմբեր 2023
Գեղարքունիքի մարզում ձկնորսների կողմից կատարված զանգվածային խուլիգանության, պաշտոնատար անձանց ծառայողական պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ
Գեղարքունիքի մարզում առերևույթ տասնյակ ձկնորսների կողմից կատարված զանգվածային խուլիգանության, պաշտոնատար անձանց ծառայողական պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ
-
19 դեկտեմբեր 2023
«Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են խեցգետնորսիչների լճից դուրս բերման միջոցառումները
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումներին զուգահեռ «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են խեցգետնորսիչների լճից դուրս բերման միջոցառումները։
-
19 դեկտեմբեր 2023
Նախարար Հակոբ Սիմիդյանը ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների հետ քննարկել է փակ շրջանառու համակարգերի ներդրման կարգը
Նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների հետ` քննարկելու ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման կարգը։ Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ և ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից և լրատվամիջոցներ:
-
18 դեկտեմբեր 2023
Կայացել է էկոկրթական հերթական միջոցառումը
Շրջակա միջավայրի նախարարության էկոկրթական հերթական միջոցառման նպատակը թափոնների կառավարումն էր՝ ի նպաստ շրջակա միջավայրի։