Նորություններ
-
7 դեկտեմբեր 2023
Էկոկրթական աշխատարան՝ «Երկրորդ կյանք թափոնին»
Սիրելի քաղաքացինե՛ր,
Դեկտեմբերի 15-ին ժամը 15։30-ին Հայաստանի բնության պետական թանգարանը ստեղծագործական միտք ու երևակայություն ունեցող դպրոցականներին և երիտասարդներին սիրով հրավիրում է մասնակիցը դառնալու «Երկրորդ կյանք թափոնին» հետաքրքիր միջոցառմանը։
-
6 դեկտեմբեր 2023
Առկա են թափուր հաստիքներ
Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից ՄԱԶԾ-ի (UNDP in Armenia) և WWF Հայաստանի մասնակցությամբ իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (Global Environment Facility) կողմից ֆինանսավող «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում առկա են թափուր հաստիքներ։
-
6 դեկտեմբեր 2023
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Աղավնավանք տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Աղավնավանք տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է
-
6 դեկտեմբեր 2023
ՇՄՆ գլխավոր քարտուղարն ընդունել է «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ընկերության տնօրենին և Կայուն զարգացման ծրագրերի ավագ խորհրդատուին
Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը ընդունել է «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ընկերության տնօրեն, Գրանթ Թորնթոն ցանցի Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի և ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանին և Կայուն զարգացման ծրագրերի ավագ խորհրդատու Մարինա Ջավախյանին։
-
6 դեկտեմբեր 2023
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Դեկտեմբերի 5-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Աղավնավանք տեղամաս» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի մեծ ու փոքր օջախների մեծ մասը հնարավոր է եղել մեկուսացնել։