ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.01.2024
Ապօրինի 8 հորի շահագործում կասեցվել է

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի աշխատակիցներն Արմավիրի մարզի «Արմավիրի ջրամատակարար» ՀՈԱԿ-ում և ձկնաբուծությամբ զբաղվող «Արմավիրի ֆերմեր» ՓԲԸ-ում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ 
- Չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ երկու կազմակերպություններն էլ ապօրինի շահագործել են ստորերկրյա 4-ական հոր։
- Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 8 հորի շահագործումն էլ կասեցվել է։
- Նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.630.000դր.:
- Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը, ընդհանուր` 3.821.940դր.։