Նորություններ
-
26 հունվար 2024
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն
Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։
-
25 հունվար 2024
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է
Վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։
-
24 հունվար 2024
ՀՀ տարածքի ձնածածկույթը 2024 թվականի հունվարի 21-ի դրությամբ
ՀՀ տարածքի ձնածածկույթը 2024 թվականի հունվարի 21-ի դրությամբ:
Տվյալները` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի
-
23 հունվար 2024
«Սևանա լիճը՝ որպես էկոհամակարգ» թեմայով բաց դաս
Հարգելի՛ քաղաքացիներ,
էկոլոգիական կրթության համաշխարհային օրը՝ հունվարի 26-ին, ժամը 12։00-ին, եկե՛ք Հայաստանի բնության պետական թանգարան՝ բացահայտելու Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի էկոհամակարգն ու կենսաբազմազանությունը։
-
22 հունվար 2024
Շորժա բնակավայրի ափամերձ տարածքում լճից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, 200 հատ սիգ տեսակի ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ
վերադարձվել է լիճ
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկի աշխատակիցների, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Շորժա բնակավայրի ափամերձ տարածքում լճից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, 200 հատ սիգ տեսակի ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ: