ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.01.2024
Պաշտոնապես ուժի մեջ են մտել «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները

2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակներն՝ ընդունված աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015 թվականի սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ։ 
Առաջիկա տարիների ընթացքում՝ հիմնվելով հազարամյակի զարգացման նպատակների արձանագրած հաջողությունների վրա և առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները համախմբում են իրենց ջանքերը՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ հետևելով, որ ոչ ոք չանտեսվի։
Կայուն զարգացման նպատակ 13 
Գործողություն հանուն կլիմայի
13.1 Ուժեղացնել դիմակայունությունը և հարմարվողականությունը կլիմային առնչվող վտանգների և բնական աղետների նկատմամբ բոլոր երկրներում,
13.2 Կլիմայի փոփոխություններին ուղղված միջոցառումները ներառել ազգային քաղաքականություններում, ռազմավարություններում և պլաններում,
13.3 Բարելավել կրթությունը, իրազեկվածության բարձրացումը և մարդկային ու ինստիտուցիոնալ կարողությունները կլիմայի փոփոխությունների մեղմացման, հարմարվողականության, ազդեցության նվազեցման և վաղ նախազգուշացման հարցերում,
13.ա Կատարել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի զարգացած երկրներ հանդիսացող անդամ պետությունների ստանձնած հանձնառությունը՝ մինչև 2020 թ. բոլոր աղբյուրներից տարեկան համատեղ մոբիլիզացնելու 100 մլրդ դոլար՝ բավարարելու զարգացող երկրների կարիքների մեղմացման նպատակային գործողությունների և իրականացման թափանցիկության համատեքստում, և հնարավորինս արագ լիարժեք կերպով գործարկել Կանաչ կլիմայի հիմնադրամը վերջինիս կապիտալացման միջոցով,
13.բ Խթանել մեխանիզմներ կլիմայի փոփոխություններին առնչվող արդյունավետ պլանավորում և կառավարում իրականացնելու կարողությունները զարգացնելու նպատակով՝ առավել թույլ զարգացած երկրներում և զարգացող փոքր կղզի-պետություններում՝ այդ թվում՝ ուշադրության կիզակետում պահելով կանանց, երիտասարդներին և տեղական ու մեկուսացված համայնքները։