ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.01.2024
«Սևանա լիճը՝ որպես էկոհամակարգ» թեմայով բաց դաս

Հարգելի՛ քաղաքացիներ,
Փետրվարի 1-ին, ժամը 13։30-ին համեցեք Հայաստանի բնության պետական թանգարան՝ բացահայտելու Սևանա լճի էկոհամակարգը։
Միջոցառումը էկոլոգիական կրթության համաշխարհային օրն անցկացված բացի դասի կրկնությունն է և կազմակերպվում է մասնակցության հայտերի քանակը հաշվի առնելով։
«Սևանա լիճը՝ որպես էկոհամակարգ» թեմայով դասընթացին Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները կօգնեն բացահայտել, որ Սևանա լիճը զբոսաշրջության ու ձկնորսության սիրողական վայր լինելուց առաջ հանրապետությունում և տարածաշրջանում բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն և հոգևոր արժեք ներկայացնող եզակի լիճ է։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել՝ զանգահարելով +37411 818 559 հեռախոսահամարով։
Մուտքն ազատ է։