Նորություններ
-
11 հուլիս 2025
Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը
Հայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։
-
10 հուլիս 2025
Արևելյան գործընկերության երկրները և ԵՄ-ն կանաչ և ավելի դիմակայուն տնտեսությունների հանձնառություն են ստանձնում
Եվրոպական միության, Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչները 2025 թ. հուլիսի 8-ին առցանց ձևաչափով մասնակցել են «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգման» ծրագրի առաջին տարածաշրջանային համաժողովին։
-
9 հուլիս 2025
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային քննարկում
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային քննարկում՝ գազագեներատորային հակակարկտային կայանքների ներկայիս տեխնիկական վիճակի, դրանց արդյունավետությանը, ինչպես նաև մթնոլորտային երևույթների վրա դրանց ներգործության գիտական հիմնավորումների վերաբերյալ։
-
9 հուլիս 2025
ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները մաքրման աշխատանքներ են իրականացրել Գեղարքունիքի մարզում
Հուլիսի 4-ից ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները, համագործակցելով Ճամբարակ համայնքի աշխատակիցների և կամավորների հետ, իրականացնում են մաքրման աշխատանքներ Բարեպատ բնակավայրին հարող «Խաչեր» անտառային տարածքում, որտեղ կուտակվել էր շինարարական աղբ։
-
9 հուլիս 2025
Կայացել է ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհրդի 8-րդ նիստը
Խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և ՄԱԶԾ-ի Հայաստանում մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ որպես ծրագրի խորհրդի համանախագահներ, ինչպես նաև շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ և խորհրդի անդամներ։