ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.07.2025
Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. Փրկարար ծառայությունն իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ
Հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված են 41 փրկարարական ծառայող, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցներ,   ՇՄՆ Էկոպարեկային ծառայության էկոպարեկներ:
Դեպքի վայրում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն– ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և Արարատի մարզպետ
Սեդրակ Թևոնյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
18:10 դրությամբ այվել է մոտ 3 հա խոտածածկույթ:
19:20 Հրդեհը մեկուսացվել է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:  Սահմանվելու է նաև հերթապահություն: