Նորություններ
-
2 հուլիս 2025
Ասուլիս՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ
«Արմենպրես» մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Կենդանական և բուսական աշխարհի վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Բագրատ Վարդազարյանը ներկայացրել են Հայաստանում ձևավորված բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը, դրա հնարավոր հետևանքներն ու կիրառվող կանխարգելիչ միջոցառումները։
-
2 հուլիս 2025
Նայրոբիում կայացել է միջազգային բարձր մակարդակով հանդիպումը
2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում տեղի է ունեցել Պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիքի մշակման միջկառավարական բանակցային կոմիտեի (ՄԲԿ) պատվիրակությունների ղեկավարների առկա ձևաչափով հանդիպումը։
-
2 հուլիս 2025
Էներգախնայողություն և բնապահպանություն. սառնամատակարարման նոր մոտեցումներ
Ներկայացնում ենք էկոլոգիական վարքագծի ձևավորմանն ուղղված տեսահոլովակ, որը մշակվել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ իրականացվող «Սառնամատակարարման ոլորտում էներգաարդյունավետ լրացուցիչ միջոցառումներ» ծրագրի շրջանակում։
-
2 հուլիս 2025
Հանրային քննարկման է ներկայացվել «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Նախագծերի փաթեթի նպատակն է Հայաստանում ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) ինստիտուտը, որն ուղղված է արտադրողների և ներմուծողների կողմից որոշ ապրանքատեսակների (ԱԸՊ ապրանքներ) առաջացրած հատուկ թափոնների պատշաճ ու անվտանգ կառավարման համակարգերի ստեղծմանը և արդյունավետ գործունեության ապահովմանը։
-
1 հուլիս 2025
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է իրազեկել թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրների, մարտահրավերների և լուծումների մասին
Հանրային իրազեկման շրջանակում Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է իրազեկել մեր քաղաքացիներին թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրների, մարտահրավերների և լուծումների մասին: