ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.07.2025
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Խոսրովի արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության, Ոստիկանության մեծաթիվ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, գործընկեր կառույցների աշխատակիցներ, բնակիչներ: 
Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են կրակի տարածումը: 
Հրդեհը մեկուսացվել է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: