Նորություններ
-
30 մարտ 2018
Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը
Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը
<<Հայաստանի կանաչների միություն>> հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանի առաջարկությամբ ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատում անցած ծրագրին վերաբերող հարցեր։
-
30 մարտ 2018
ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում զարգացվում է էկոտուրիզմը
ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում զարգացվում է էկոտուրիզմը
Ս.թ.-ի մարտի 30-ին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) 2018թ․ էկոտուրիզմի խթանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։
-
29 մարտ 2018
Քննարկվել է ջրային ռեսուրսների մասնակցային, հաշվետու կառավարմանն ուղղված օրենսդրության կատարելագործման ռազմավարության սկզբունքները
Քննարկվել է ջրային ռեսուրսների մասնակցային, հաշվետու կառավարմանն ուղղված օրենսդրության կատարելագործման ռազմավարության սկզբունքները
Ս/թ․ մարտի 29-ին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային, թափանցիկ, հաշվետու և երաշխավորված կառավարմանն ուղղված օրենսդրության կատարելագործման ռազմավարության և ճանապարհային քարտեզի ներկայացման աշխատաժողովին։
-
28 մարտ 2018
Հաշվարկվել է 9.356.930 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
Հաշվարկվել է 9.356.930 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մարտի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 28 իրավախախտում, 32-ի (23-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 3.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
-
27 մարտ 2018
Աշխատանքային խորհրդակցություն՝ անտառային հրդեհների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումները կանոնակարգելու թեմայով
Աշխատանքային խորհրդակցություն՝ անտառային հրդեհների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումները կանոնակարգելու թեմայով
Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԲՆ անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Խորհրդակցության առանցքում անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումների կանոնակարգմանը վերաբերող հարցերն էին։