Նորություններ
-
6 դեկտեմբեր 2018
<<Շիկահող>> պետական արգելոցի հարակից երեք գյուղի բոլոր ընտանիքները, դպրոցները և միակ մանկապարտեզն ապահովվել են վառելափայտով
<<Շիկահող>> պետական արգելոցի հարակից երեք գյուղի բոլոր ընտանիքները, դպրոցները և միակ մանկապարտեզն ապահովվել են վառելափայտով
Բնապահպանության նախարարության ներքո իրականացվող <<Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան>> ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի <<Կապանի անտառտնտեսություն>> մասնաճյուղը դեկտեմբերի սկզբին ավարտել է Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, գյուղերի մշտական բնակվող ընտանիքներին վառելափայտով ապահովելու աշխատանքները՝ յուրաքանչյուր ընտանիքի հատկացնելով 8 մ³ փայտ։
-
5 դեկտեմբեր 2018
Դեկտեմբերի 11-ին Կանաչ կլիմայի հիմնադրամի և Հայաստանի միջև կստորագրվի Հիմնական համաձայնագիրը
Դեկտեմբերի 11-ին Կանաչ կլիմայի հիմնադրամի և Հայաստանի միջև կստորագրվի Հիմնական համաձայնագիրը
Հայաստանի Հանրապետությունը և Կանաչ կլիմայի հիմնադրամը Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովի շրջանակներում կստորագրեն Հիմնական համաձայնագիրը։ Այն դեկտեմբերի 11-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում Հայաստանի կողմից կստորագրի բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը։
-
30 նոյեմբեր 2018
Մեղրիի համայնքի բնակավայրերին անվճար մատակարարվում է վառելիքային բրիկետներ
Մեղրիի համայնքի բնակավայրերին անվճար մատակարարվում է վառելիքային բրիկետներ
Բնապահպանության նախարարությունը, <<Արևիք>> ազգային պարկի անտառային տարածքների վրա հարակից համայնքների ճնշումը նվազեցնելու նպատակով, <<Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան>> ծրագրի շրջանակներում իրականացնում է Մեղրի համայնքի երկու լեռնային բնակավայրերին այլընտրանքային վառելիքով ապահովելու ծրագիրը:
-
30 նոյեմբեր 2018
Բնապահպանական ծրագրերի շրջանակներում դրամաշնորհներ են տրամադրվել Հաղարծին և Թեղուտ գյուղերի բնակիչներին
Բնապահպանական ծրագրերի շրջանակներում դրամաշնորհներ են տրամադրվել Հաղարծին և Թեղուտ գյուղերի բնակիչներին
Բնապահպանության նախարարությունը ԳԷՀ/ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքներում իրականացրել է շուրջ 70 մլն դրամի փոքր դրամաշնորհային ծրագիր, որի մասին նախկինում հայտարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
-
30 նոյեմբեր 2018
Էրիկ Գրիգորյանը հանդիպել է նոյեմբեր ամսին իր մոտ ընդունելության համար գրանցված քաղաքացիներին
Էրիկ Գրիգորյանը հանդիպել է նոյեմբեր ամսին իր մոտ ընդունելության համար գրանցված քաղաքացիներին
Քաղաքացիների մի մասը, որոնց թվում եղել են ոլորտի մասնագետներ, նախարարին են ներկայացրել առաջարկներ բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ և պատրաստակամություն հայտնել իրենց փորձով ու գիտելիքներով օժանդակել դրանց իրականացմանը։