Նորություններ
-
19 ապրիլ 2018 Ներկայացվել է «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարության բնապահպանական բաղադրիչը Ներկայացվել է «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարության բնապահպանական բաղադրիչը Երևանում մեկնարկել է «Նախնական և միջին մասնագիտական կրթության միջոցով կայուն զարգացման խթանումը Հայաստանում» թեմայով երկօրյա ազգային աշխատաժողովը։ Միջոցառումն անցկացվում է ՄԱԿ ԵՏՀ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարության իրականացման համատեքստում։
-
18 ապրիլ 2018 Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետևողական աշխատանքների արդյունքում ապրիլի 16-ին, Գյումրու տներից մեկում ապօրինաբար պահվող արջի քոթոթը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմի տարածքային ստորաբաժանում:
-
18 ապրիլ 2018 Ծառատնկման աշխատանքներ բնության հատուկ պահպանվող տարածքներում և Անտառային պետական կոմիտեի ենթակա ստորաբաժանումներում Ծառատնկման աշխատանքներ բնության հատուկ պահպանվող տարածքներում և Անտառային պետական կոմիտեի ենթակա ստորաբաժանումներում ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային պետական կոմիտեի, առանձնացված ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների աշխատակիցներն ապրիլի 14-ին <<Համահայաստանյան ծառատունկի մեկամսյակի>> շրջանակներում իրականացրել են ծառատնկման աշխատանքներ հատուկ պահպանվող տարածքներում և անտառտնտեսություններում:
-
16 ապրիլ 2018 Ամենամյա համաժողով <<էկոտուրիզմը Հայաստանում>> թեմայով Ամենամյա համաժողով <<էկոտուրիզմը Հայաստանում>> թեմայով Ս.թ. ապրիլի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել 3-րդ ամենամյա համաժողով <<էկոտուրիզմը Հայաստանում>> թեմայով։ Համաժողովի նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև ստեղծել շահագրգիռ կողմերի ցանց:
-
14 ապրիլ 2018 «Դիլիջան» ազգային պարկի անտառներ է վերադարձվել կովկասյան ազնվացեղ եղջերուն Մեկնարկել է համահայաստանյան ծառատունկի մեկամսյակը «Դիլիջան» ազգային պարկի անտառներ է վերադարձվել կովկասյան ազնվացեղ եղջերուն, Մեկնարկել է համահայաստանյան ծառատունկի մեկամսյակը ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը եղել է ՀՀ Տավուշի մարզում, ուր այցելել է Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցված եղջերուների բազմացման կենտրոն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված 3 եղջերուի պահպանման պայմաններին ծանոթանալու նպատակով։ Կովկասյան ազնվացեղ եղջերուներն այս տարվա մարտ ամսին էին տեղափոխվել «Դիլիջան» ազգային պարկ՝ Հայաստանում տվյալ կենդանատեսակի պոպուլյացիայի վերականգնման նպատակով։ Շուրջ մեկ ամիս կենդանիները գտնվել են կարանտինի մեջ։ Ներմուծված կենդանիներից երկուսը էգ են, մեկը՝ արու։ Եղջերուների հաջորդ խմբի տեղափոխումը նախատեսվում է 2018թ․ երկրորդ կեսին։