Նորություններ
-
2 մայիս 2018
ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Գերմանիայում
ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Գերմանիայում
ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որտեղ հանդիպում է ունեցել KfW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Օլաֆ Զիմերկայի գլխավորած պատվիրակության հետ։
-
28 ապրիլ 2018
Ընթացքի մեջ են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնայողության ուղղությամբ իրականացվող միջոցառումները
Ընթացքի մեջ են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնայողության ուղղությամբ իրականացվող միջոցառումները
ՀՀ բնապահպանության նախարարությունը շարունակում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնայողության ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը։ Տարվող աշխատանքների շրջանակներում նախօորոք ընտրված 4 խոշոր ձկնաբուծական տնտեսություններում, թվով 20 ստորերկրյա ջրառի կետերում իրականացվում են հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքերի տեղադրման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ ընթացող ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում։
-
27 ապրիլ 2018
ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի հարգարժան աշխատակիցներ, նախարարին կից խորհուրդների անդամներ, միջազգային կառույցների, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպանական խնդիրներով մտահոգ հարգելի քաղաքացիներ.
-
27 ապրիլ 2018
Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ
Արծվիկ Մինասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ
Արծվիկ Մինասյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ։
-
27 ապրիլ 2018
Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է մոտ 16 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է մոտ 16 մլն ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. ապրիլի 16-20-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 33 իրավախախտում, 26-ի (20-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: