Նորություններ
-
27 մարտ 2019
Արձանագրվել են ապօրինի ծառահատման դեպքեր
Արձանագրվել են ապօրինի ծառահատման դեպքեր
Բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշ մասնաճյուղի Արտանիշ և Դրախտիկ տեղամասերի պահաբաժիներում հանգստյան օրերին հայտանաբերվել են 25 ապօրինի հատված սոճենի տեսակի ծառ:
Ապօրինի ծառահատման դեպքեր են գրանցվել նաև Անտառային կոմիտեի <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղում:
-
27 մարտ 2019
Հայաստանին հատկացվեց հերթական՝ 2,5 մլն դոլար բնապահպանական դրամաշնորհը
Հայաստանին հատկացվեց հերթական՝ 2,5 մլն դոլար բնապահպանական դրամաշնորհը
ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի 2019 թ.-ի մարտի 12-15-ը կայացած խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ներկայացված «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության ներուժի բարձրացում» 2,5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիրը:
-
27 մարտ 2019
Միջգերատեսչական խորհրդում քննարկվել է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ուղղությամբ կատարվող միջոցառումների ընթացքը
Միջգերատեսչական խորհրդում քննարկվել է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ուղղությամբ կատարվող միջոցառումների ընթացքը
Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը՝ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանի նախագահությամբ։
-
25 մարտ 2019
Մաքրման և ծառատնկման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքում և բոլոր մարզերում
Մաքրման և ծառատնկման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքում և բոլոր մարզերում
Բնապահպանության նախարարությանև համակարգի կառույցների աշխատակիցները Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում մարտի 23-ին մասնակցել են համապետական շաբաթօրյակին:
Նախարարության ենթակայության տակ գործող կառույցների աշխատակիցներն անտառապատ և բնության հատուկ պահպանվող տարածքներում, դրանց հարակից հատվածներում մաքրման աշխատանքներին զուգահեռ կատարել են նաև ծառատնկման աշխատանքներ։
-
22 մարտ 2019
Ձևավորվող ջրային ռեսուրսները պետք է առավելագույնս օգտագործվեն ի շահ Հայաստանի
Ձևավորվող ջրային ռեսուրսները պետք է առավելագույնս օգտագործվեն ի շահ Հայաստանի
Մարտի 22-ին Ջրի համաշխարհային օրվան նվիրված համատեղ միջոցառում են կազմակերպել Բնապահպանության նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը։ ՄԱԿ-ի կողմից հռչակված օրվա խորհուրդն է՝ ջրի կենսական կարևորության, ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանման, ինչպես նաև աղտոտված ջուրն առողջության և գոյատևման համար մաքուր և անվտանգ դարձնելու խնդիրներին հասարակության ուշադրության բևեռելը։