Նորություններ
-
28 նոյեմբեր 2018
«Դիլիջան» ազգային պարկը գնում է ծառի սերմեր և առաջարկում աշխատանք
«Դիլիջան» ազգային պարկը գնում է ծառի սերմեր և առաջարկում աշխատանք
Բնապահպանության նախարարության վարած քաղաքականության հիմնական ուղղություններից է Հայաստանի անտառային տարածքների վերականգնումը։ Այդ նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ ավարտին է մոտենում այս տարի մեկնարկած Լոռու և Տավուշի մարզերում գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրացված 2000 հա անտառների անտառվերականգնման աշխատանքները:
-
23 նոյեմբեր 2018
Սոցիալական գովազդի, պաստառների և բնապահպանական թեմաներով հեռուստահաղորդաշարների պատրաստման մրցույթ
Սոցիալական գովազդի, պաստառների և բնապահպանական թեմաներով հեռուստահաղորդաշարների պատրաստման մրցույթ
Բնապահպանության նախարարությունը ՄԱԶԾ-ի/UNDP/ հետ միասին նախաձեռնել է սոցիալական գովազդի, պաստառների և բնապահպանական թեմաներով հեռուստահաղորդաշարների պատրաստման գործընթաց։
Մրցույթի հայտարարությունը հղումով՝
http://procurement-notices.undp.org/view_notice.cfm?notice_id=51671&fbclid=IwAR3zJ6jkRoqQbLOeT2qlJ9Mv0G43-W78o67dIv-zmHYupka_n5W3ejLdO8o
-
23 նոյեմբեր 2018
Բնապահպանության ոլորտում տարվող քաղաքականությունն արմատապես փոխվել է
Բնապահպանության ոլորտում տարվող քաղաքականությունն արմատապես փոխվել է
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հանդես է եկել վերջին 6 ամսում ոլորտում տարվող քաղաքականության հիմնական ուղղությունների, մեկնարկած բարեփոխումների, ընթացող և հեռանկարային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությամբ։ Հանդիպմանը հրավիրված էին բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային և հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
-
19 նոյեմբեր 2018
Կիտոյում տեղի է ունեցել Մոնրեալի արձանագրության կողմերի երեսուներորդ հանդիպումը
Կիտոյում տեղի է ունեցել Մոնրեալի արձանագրության կողմերի երեսուներորդ հանդիպումը
Էկվադորի Հանրապետության Կիտո քաղաքում տեղի է ունեցել «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմերի երեսուներորդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը և Օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը:
-
16 նոյեմբեր 2018
Մասնագիտական քննարկում՝ Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված ներդրումների վերաբերյալ
Մասնագիտական քննարկում՝ Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված ներդրումների վերաբերյալ
Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության (NDC Partnership) նախնական գնահատման առաքելության այցի շրջանակներում Անի Պլազա հյուրանոցային համալիրի կոնֆերանսների դահլիճում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում, որին մասնակցել են նախարարությունների և շահագրգիռ կառույցների պատասխանատուներ, Գործընկերության պատվիրակության անդամներ, միջազգային ծրագրերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։