Նորություններ
-
7 նոյեմբեր 2018
Բնապահպանության նախարարի պաշտոնակատարն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանին
Բնապահպանության նախարարի պաշտոնակատարն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանին
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուրլիկ Տիդեստրյոմին և դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնին:
-
31 հոկտեմբեր 2018
Իրականացվել է «Ձկնաբուծարանի ջրի կրկնակի օգտագործում և Սայաթ-Նովա գյուղի ոռոգման համակարգի բարելավում» ծրագիր
Իրականացվել է «Ձկնաբուծարանի ջրի կրկնակի օգտագործում և Սայաթ-Նովա գյուղի ոռոգման համակարգի բարելավում» ծրագիր
Բնապահպանության նախարարության հովանու ներքո՝ ԳԱՏՕ ծրագրի, ԱՄՆ ՄԶԳ-ի «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի (իրականացնող Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն), Հայ Օգնության Ֆոնդի և Սայաթ-Նովա համայնքի համատեղ ուժերով այսուհետ Սամվել Հարությունյանին պատկանող «Մասիս-Ձուկ» ձկնաբուծարանի հետադարձ ջրերով կիրականացվի համայնքին պատկանող 60 հա հողատարածքների ոռոգումը: Սայաթ-Նովա համայնքի բնակիչների թիվը կազմում է 2400 մարդ, իսկ ծրագրի ուղղակի շահառուների թիվը՝ 98 տնային տնտեսություն։
-
31 հոկտեմբեր 2018
Անտառային և դաշտային հրդեհների դեմ պայքարի նպատակով բնապահպանության նախարարությանն է հանձնվել հրշեջ սարքավորումներով հագեցած մեքենաների առաջին խմբաքանակը
Անտառային և դաշտային հրդեհների դեմ պայքարի նպատակով բնապահպանության նախարարությանն է հանձնվել հրշեջ սարքավորումներով հագեցած մեքենաների առաջին խմբաքանակը
Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել հանդիպում Բնապահպանության նախարարության, Ռուսաստան-ՄԱԶԾ թրասթային հիմնադրամի ղեկավար կոմիտեի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների միջև, որի ժամանակ քննարկվել են ընթացիկ համագործակցության հետ կապված հարցեր, դրանց թվում՝ Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի իրականացման վերաբերյալ:
-
30 հոկտեմբեր 2018
Բնապահպանության նախարարն ընդունել է Արշալույս Ճգնավորյանին
Բնապահպանության նախարարն ընդունել է Արշալույս Ճգնավորյանին
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) երկար տարիների նախկին գործադիր տնօրեն Արշալույս Ճգնավորյան- Այզենբաուերին, որին ուղեկցել է UNIDO-ի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։
-
27 հոկտեմբեր 2018
Բնապահպանության նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
Բնապահպանության նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է հոկտեմբեր ամսին իր հետ հանդիպման համար գրանցված քաղաքացիներին։