Նորություններ
-
25 օգոստոս 2025
Վարչապետը ծանոթացել է Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական աշխատանքներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կենտրոնի պայմաններին և տեխնիկական հնարավորություններին:
-
22 օգոստոս 2025
Բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ առցանց են
Հարգելի՛ քաղաքացիներ,
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտին վերաբերող մի շարք պետական ծառայություններ հասանելի են մեկ միասնական հարթակում՝ https://nature.e-gov.am/hy/
-
22 օգոստոս 2025
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
-
21 օգոստոս 2025
Կայացել է «Հայաստանի ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների պլանի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումը
Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր «Հայաստանի ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների պլանի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի առաջին հանրային քննարկումը։
-
21 օգոստոս 2025
Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ
Օգոստոսի 21-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը։
Այս օրենքով առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որը ներառում է պետական, տարածքային և տեղական կառավարման մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը։