ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.09.2025
«Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնության մեկնարկային միջոցառում

Ուրախ ենք տեղեկացնել, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 10:30-ին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքի Մանուգեան սրահում տեղի կունենա «Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնության մեկնարկային միջոցառումը։

Միջոցառումը կազմակերպվում է Շրջակա միջավայրի նախարարության և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (CBD) համագործակցությամբ։

Այս աշխատաժողովը կնշի նախաձեռնության պաշտոնական մեկնարկը և կներկայացնի, թե ինչպես է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան (CBD) իրականացվում Հայաստանում։

Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/uHDOf