Նորություններ
-
12 հուլիս 2021
Բացահայտվել է «Դիլիջան ազգային պարկ»-ում կատարված ապօրինի ծառահատման դեպք
Սույն թվականի հունիսի 28-ին «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնությունն ահազանգել էր «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ծառահատման դեպքի վերաբերյալ։
-
12 հուլիս 2021
Ինչպես օգտվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում զբոսաշրջային երթուղիներից
«Խոսրովի անտառ» պետական արգելոց այցելելու և հատուկ կազմված զբոսաշրջային երթուղիների միջոցով այն բացահայտելու համար հարկավոր է նախապես գրանցվել և կատարել վճարում:
-
12 հուլիս 2021
Սիրելի՛ հայրենակիցներ,
քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով, այսօրվանից կսկսեն գործել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի երեք հանրային լողափերը։
-
8 հուլիս 2021
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մշակված նախագիծը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մշակված նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարի վերաբաշխում, որի շրջանակներում ձեռք կբերվեն համապատասխան մասնագիտացված մեքենամեխանիզմներ։
-
8 հուլիս 2021
Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության թեմայով քննարկում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում
Հուլիսի 7-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանի հետ։