Նորություններ
-
18 դեկտեմբեր 2020
«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները «Խելացի մոնիթորինգի» դասընթացներին
«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները «Խելացի մոնիթորինգի» դասընթացներին
«Շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիտորինգ Սևծովյան ավազանի երկրներում» ծրագիր շրջանականերում, դեկտեմբերի 15-17-ին «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները մասնակցեցին Խելացի մոնիթորինգի դասընթացներին, որի ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները՝
-
18 դեկտեմբեր 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18-23.12.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (18-23.12.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ի ցերեկը առանձին շըջաններում, 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով: Քամին' հյուսիս-արևմտյան' 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով:
Ավելին
-
18 դեկտեմբեր 2020
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն աշխատանքային այցով Բրյուսելում է
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն աշխատանքային այցով Բրյուսելում է
Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Բրյուսելում է՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին: Պատվիրակության կազմում է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։
-
17 դեկտեմբեր 2020
Սիրելի գործընկերներ,
սույն թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 15։00-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է հանդիպում-քննարկում նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ՝ շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող բնապահպանական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ։
-
17 դեկտեմբեր 2020
Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (17-22.12.2020թթ.)
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (17-22.12.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-19-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-ի գիշերը քաղաքի բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Ավելին