Նորություններ
-
27 հուլիս 2021
Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը. իրավախախտները գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արաքս գետի ավազանից ավազի արդյունահանման խնդիրների վերաբերյալ։
-
27 հուլիս 2021
Ահազանգ է ստացվել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման մասին
Շրջակա միջավայրի նախարարությունը և նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն օրերս ահազանգ է ստացել, որտեղ կից լուսանկարներով ներկայացված են Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր:
-
26 հուլիս 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։
-
23 հուլիս 2021
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում էր
Նախարարի տեղակալ Ա. Մազմանյանի և թանգարանի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Լ. Գալստյանի հետ շրջել են թանգարանի ցուցասրահներում։ Թանգարանի չորս սրահներում ցուցադրվում են Հայաստանի Հանրապետության ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ նմուշներ։
-
21 հուլիս 2021
Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը շնորհակալագրեր է հանձնել
Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը երկարամյա անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալագրեր է հանձնել Նախարարության աշխատակիցներ՝ ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Հովհաննիսյանին և Հրազդանի ջրավազանային տարածքային կառվարման բաժնի ավագ մասնագետ Արմինե Տարակչյանին։