ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.09.2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի օրվա կապակցությամբ

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:

Պետական կառավարման համակարգում կարևորություն ունեցող ձեռքբերումների և պետության կայուն զարգացման հայեցակարգային բոլոր հիմնադրույթների հիմքում կրթությունն ու գիտելիքն է։
Իսկ Շրջակա միջավայրի կառավարման, պահպանության և պաշտպանության ոլորտներում նշանակալի առաջնթաց գրանցելու և առկա բազմաշերտ խնդիրների լուծման գործընթացում բարձրակարգ մասնագետներ ներգրավելու նպատակով շատ կարևոր է մեր հանրապետության էկոլոգիական կրթության միջավայրի բարելավումն ու հասարակության էկոդաստիարակության մակարդակի բարձրացումը։
Էկոկրթության համակարգի կատարելագործման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման մի շարք ռազմավարական ծրագրեր ու միջոցառումներ։ Վստահ եմ, արդյունքները երկար սպասեցնել չեն տա։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, բարի երթ» - նշել է նախարարը։