Նորություններ
-
24 նոյեմբեր 2020 ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀՀ տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021թթ. օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանի մեջ լրացում է կատարվել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանի մեջ լրացում է կատարվել Հրամանի լրացման համար հիմք է հանդիսացել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված առաջարկությունը՝ 2020-2021 թվականների որսաշրջանի ընթացքում գայլի որս թույլատրելու վերաբերյալ, ինչպես նաև՝ 2019-2020թթ․ գայլերի հարձակման դեպքերի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից ստացված տվյալները։
-
24 նոյեմբեր 2020 Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (24-29.11.2020թթ.) Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (24-29.11.2020թթ.) Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ավելին
-
23 նոյեմբեր 2020 Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայցով եղավ «Սևան» ազգային պարկում» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։ Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայցով եղավ «Սևան» ազգային պարկում» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղերում «Սևան» ազգային պարկում» նախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ։ Քննարկվեցին սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի հետ կապված մի շարք կազմակերպչական ու ընթացիկ հարցեր։
-
23 նոյեմբեր 2020 ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոն կհիմնվի ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոն կհիմնվի Շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոն հիմնել։
-
23 նոյեմբեր 2020 Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (23-28.11.2020թթ.) Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (23-28.11.2020թթ.) Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին' հյուսիս֊արևեյյան' 3֊ 8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի չույս 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է աոանց տեղումների եղանակ: Ավելին