Նորություններ
-
27 հուլիս 2023
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի որոշ երթուղիներ փակ են զբոսաշրջային այցերի համար
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Կաքավաբերդ» տեղամասի որոշ երթուղիներ, այդ թվում Կաքավաբերդ ամրոցը փակ են զբոսաշրջային այցերի համար
-
27 հուլիս 2023
Քննարկվել է Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի հարցը
Նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի, հնարավոր վերագործարկման և դրանց գործունեությունը առավել նպատակային ու շարունակական դարձնելու վերաբերյալ։
-
26 հուլիս 2023
Հանրային քննարկման հրավեր
Շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատներին, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներին հրավիրում ենք «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկման։
-
25 հուլիս 2023
Շրջակա միջավայրի նախարարության թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչություն
Վարչության պետ՝ Մեխակ Ղազարյան, գլխավոր մասնագետներ՝ Հասմիկ Սարոյան, Գոռ Միքայելյան, Գայանե Երեմյան, ավագ մասնագետներ՝ Գայանե Սուքիասյան, Գայանե Կարապետյան։
-
24 հուլիս 2023
Իրականացվում է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը
Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը։