Նորություններ
-
4 օգոստոս 2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը աշխատանքային այցով եղել են «Սևան» ազգային պարկում
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Վիկտոր Ռիխտերի հետ աշխատանքային այցով եղել են «Սևան» ազգային պարկում` «SEVAMOD2. Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում. Հայաստան» ծրագրի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու և լճից ջրի նմուշառման գործընթացին մասնակցելու նպատակով:
-
3 օգոստոս 2023
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման բաց մրցույթ
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման բաց մրցույթ
-
3 օգոստոս 2023
Հայաստանում ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը կհստակեցվի և մատչելի կդառնա քաղաքացիների համար
Հայաստանի քաղաքացիները կկարողանան ավելի լավ պատկերացնել ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը, որը կառավարության որոշմամբ հստակեցվում և ավելի մատչելի է դառնում:
-
3 օգոստոս 2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «2023-2024 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» հրամանի նախագծի քննարկում
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «2023-2024 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» հրամանի նախագծի քննարկում:
-
2 օգոստոս 2023
Կայացել է ջրային անվտանգության ոլորտում ներդրումային միջավայրի բարենպաստության գնահատման աշխատաժողովը
Ս.թ. հուլիսի 12-ին «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը կազմակերպել էր Հայաստանի ջրային անվտանգության ոլորտում ներդրումային միջավայրի բարենպաստության գնահատման աշխատաժողով: