Նորություններ
-
7 օգոստոս 2023
Հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը
Հարգելի՛ քաղաքացիներ, առաջիկա օրերին Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40…+42 աստիճան տաքություն:
Բարձր ջերմաստիճանը իր հետ բերում է հրդեհների առաջացման ռիսկեր։
-
7 օգոստոս 2023
Կանխատեսվում է մինչև +40…+42 աստիճան տաքություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40…+42 աստիճան տաքություն:
Չնայած այն հանգամանքին, որ գիտական բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ օգոստոս ամսվա համար մեր տարածաշրջանում սաստիկ շոգեր չեն սպասվում (ինչի վերաբերյալ օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել էր), սակայն մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։
-
7 օգոստոս 2023
Շորժայում դադարեցվել է Սևանա լճից իրականացվող ապօրինի ջրառը
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը հայտնում է.
Շորժայում դադարեցվել է Սևանա լճից իրականացվող ապօրինի ջրառը
-
7 օգոստոս 2023
Շարունակվում են Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրությանն ու պահպանությանը միտված միջոցառումները
Շրջակա միջավայրի նախարարության և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությամբ շարունակվում են Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրությանն ու պահպանությանը միտված միջոցառումները։
-
4 օգոստոս 2023
Տեղի է ունենցել ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30-ամյակի և կենտրոնի հիմնադիր պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված միջոցառում և պլենար նիստ
Օգոստոսի 2-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության մեծ դահլիճում տեղի ունենցավ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված միջոցառում և պլենար նիստ։