Նորություններ
-
17 հուլիս 2023
Մեկնարկել են Սևանա լճում ձկան պաշարի գիտական ուսումնասիրությունները
Մեկնարկել են Չեխիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի կենսաբանության կենտրոնի (CAS) հիդրոկենսաբանության ինստիտուտի կողմից Սևանա լճում ձկան պաշարի գիտական ուսումնասիրությունները։
-
14 հուլիս 2023
Էկոկրթական միջոցառում Հայաստանի բնության պետական թանգարանում
Հանրապետությունում էկոլոգիական դաստիարակության ոլորտում իրականացվող աշխատանքներն առաջ մղելու, ինչպես նաև էկոկրթության մակարդակի բարձրացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են իրականացվել միջոցառումներ:
-
14 հուլիս 2023
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրներին
Հուլիսի 11-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակության Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակում, Սևանա լճի վրա, տեղի ունեցավ հանդիպում պատվիրակության անդամների և Գերմանիայի Կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող #SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» հայ-գերմանական ծրագրի գործընկերների հետ։
-
13 հուլիս 2023
Նախատեսվում է Սևանի ափամերձ տարածքներում ստեղծել 4 նոր հանրային լողափ
ՀՀ կառավարության նիստում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրեց Կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով նախատեսվում է Սևանի ափամերձ տարածքներում ստեղծել 4 նոր հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից:
-
13 հուլիս 2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցված վնասներին տեղում ծանոթանալու և քաղաքացիների հետ խնդիրը քննարկելու նպատակով Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին բնակավայրում: