Նորություններ
-
6 նոյեմբեր 2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Աղքատության հաղթահարման համար բնական լուծումների և ավանդական գիտելիքների ներգրավում» բազմակողմ պանելային քննարկմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի սոցիալական զարգացման երկրորդ համաժողովի շրջանակներում մասնակցել է Հայաստանի ԱԳՆ կազմակերպած «Աղքատության հաղթահարման համար բնական լուծումների և ավանդական գիտելիքների ներգրավում» բազմակողմ պանելային քննարկմանը։
-
5 նոյեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքները։
-
5 նոյեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը մասնակցել է «Մերիդիան» էքսպոկենտրոնի շաբաթական առաջընթացի քննարկմանը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը, նախարարության ներկայացուցիչների հետ, մասնակցել է «Մերիդիան» էքսպոկենտրոնի վերակառուցման և կազմակերպչական աշխատանքների շաբաթական առաջընթացին նվիրված աշխատանքային հանդիպմանը։
-
5 նոյեմբեր 2025
ՀՀ ջրային օրենսգրքում և «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները քննարկման է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը
ՀՀ ջրային օրենսգրքում և «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 4-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
-
5 նոյեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության 2026 թվականի բյուջետային հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության 2026 թվականի բյուջետային հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը: