Նորություններ
-
12 դեկտեմբեր 2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Բերնադեթ Արակվիյեի հետ
Կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուանդայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ հատկապես շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանության ոլորտներում:
-
12 դեկտեմբեր 2025
Կարգելվի Հայաստանի Հանրապետությունից մեքենաների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումը
2026 թ. հունվարի 5–ից մինչև 2026 թ. հուլիսի 5-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր կարգելվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
-
11 դեկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի սիներգիաներ. գլոբալ բնապահպանական նպատակների առաջմղում ազգային գործողությունների միջոցով» թեմայով բարձր մակարդակի քննարկմանը
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի սիներգիաներ. գլոբալ բնապահպանական նպատակների առաջմղում ազգային գործողությունների միջոցով» թեմայով բարձր մակարդակի քննարկմանը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրի (UNEP) և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) Քարտուղարության կողմից։
-
11 դեկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կայուն լուծումների առաջմղում՝ դիմակայուն մոլորակի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը
ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կայուն լուծումների առաջմղում՝ դիմակայուն մոլորակի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային հայտարարությունը և հանդես եկա ելույթով։
-
11 դեկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Աֆրիկյան երկրների բնապահպանության նախարարների աշխատանքային նախաճաշ-հանդիպմանը
Որպես #CoP17 համաժողովն հյուրընկալող և նախագահող երկիր, Հայաստանը հրավիրված էր UNEA-7-ի շրջանակում կազմակերպված Աֆրիկյան երկրների բնապահպանության նախարարների աշխատանքային նախաճաշ-հանդիպմանը՝ ներկայացնելու համաժողովի նախապատրաստական աշխատանքները և առաջնահերթությունները։