Նորություններ
-
17 դեկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարությունը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրավիրում են մասնակցելու «Նոր կյանք թափոնին» միջոցառմանը
Հարգելի՛ քաղաքացիներ,
Շրջակա միջավայրի նախարարությունը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրավիրում են մասնակցելու «Նոր կյանք թափոնին» միջոցառմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, ժամը 14։00-ին՝ Բնության պետական թանգարանում։
-
16 դեկտեմբեր 2025
Աշխատաժողով՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի վերանայման շուրջ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախագահությամբ «ԵՄ-ն` հանուն կանաչ վերականգնման» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի վերանայման վերաբերյալ աշխատաժողով։
-
15 դեկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է «Campaign for Nature» կազմակերպության ղեկավար Բրիան Օ՛Դոննելի հետ
UNEA-7-ի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է «Campaign for Nature» կազմակերպության ղեկավար Բրիան Օ՛Դոննելի հետ։
-
15 դեկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործընկերներին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը Համաշխարհային բանկի գործընկերների հետ քննարկել է Համաշխարհային բանկի կողմից աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրի շրջանակներում 2018 թվականին մշակված վերլուծական աշխատանքի արդյունքները։
-
15 դեկտեմբեր 2025
Տեղեկություն օդի որակի վերաբերյալ
Երևան քաղաքի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին և 14-ին՝ 1.7 և 4․9 անգամ, դեկտեմբերի 14-ին Շենգավիթում՝ 1.8 անգամ, Արաբկիրում՝ 1.9 անգամ և Նոր Նորքում՝ 1.9 անգամ։