ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.12.2025
Կայացել է «Պլաստմասսե արտադրանքների և պլաստմասսե թափոնների գերարտադրության մարտահրավերներն աշխարհում և Հայաստանում» թեմայով աշխատաժողով

Կայացել է «Պլաստմասսե արտադրանքների և պլաստմասսե թափոնների գերարտադրության մարտահրավերներն աշխարհում և Հայաստանում» թեմայով  աշխատաժողով:
Աշխատաժողովը կազմակերվել է Շրջակա միջավայրի նախարարության և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարարական կազմակերպության հետ համատեղ «Քիմիական նյութերի և թափոնների արդյունավետ կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային կարողությունների զարգացում՝ Ստոկհոլմի, Բազելի, Ռոտերդամի, Մինամատայի կոնվենցիաների և Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցումների (SAICM) իրագործման նպատակով» ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովին բանախոսների կողմից ներկայացվել են պլաստմասսե արտադրանքների օգտագործումը և խնդիրները Հայաստանում, մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի կրճատմանն ուղղված օրենսդրական կարգավորումները Հայաստանում, Պլաստմասսայի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների հիմնախնդիրները, պլաստմասսե արտադրանքների օգտագործումը գյուղատնտեսությունում:
Աշխատաժողովին մասնակցել են  շրջակա միջավայրի, առողջապահության, Էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ներքին գործերի նախարարությունների, պետական եկամուտների կոմիտեի, բնապահպանության և ընդերքի, սննդամթերքի անվտանգության, շուկայի վերահսկողության, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների, վիճակագրական կոմիտեի, Երևանի Օրհուս կենտրոնի և հասարարական կազմակերպությունների ներկայացուցիչները: