Նորություններ
-
22 նոյեմբեր 2023 Կայացել է «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը և ղեկավար կոմիտեի նիստը Բրյուսելում կայացել է Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը և ղեկավար կոմիտեի նիստը:
-
22 նոյեմբեր 2023 Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր՝ նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ խորհրդարանին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի ընդունման և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը
-
21 նոյեմբեր 2023 Առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքում նոր հասկացություն սահմանել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր՝ նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ խորհրդարանին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
-
21 նոյեմբեր 2023 Հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ Արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, առանձին հատվածներում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում։
-
20 նոյեմբեր 2023 Ընթանում է պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի 3-րդ նիստը Քենիայի Հանրապետության Նայրոբի քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կողմից նախաձեռնված պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի 3-րդ նիստը։