Նորություններ
-
18 սեպտեմբեր 2024
Սեպտեմբերի 18-ը Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրն է
Օրը սահմանել է «Մաքուր ջրի ամերիկյան հիմնադրամ»-ը (ACWF) 2003 թվականին։ Այն միջազգային կրթական և իրազեկման ծրագիր է, որը զարգացնում է հանրության իրազեկությունը ամբողջ աշխարհում ջրային ռեսուրսների պաշտպանության կարևորության մասին՝ ներգրավելով մարդկանց՝ իրականացնելու տեղական ջրային մարմինների հիմնական մոնիթորինգը:
-
17 սեպտեմբեր 2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԵՔԱԹՈՆ
Հետաքրքրվա՞ծ ես ջրային ռեսուրսների կայուն կառավարման ոլորտով: Ունե՞ս գաղափար, որը կօգնի տվյալների կառավարման, պարզեցման և հանրությանը հասանելի դարձնելու հարցում։ Ուրեմն, միացի՛ր «Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքաթոնին»։
-
16 սեպտեմբեր 2024
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից շարունակվում են իրականացվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ
Հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառման ընթացքում մարզային վարչության Ստեփանավանի և Տաշիրի տեղամասի ծառայողների կողմից սույն թվականի սեպտեմբերի 15-ին Գյուլագարակ համայնքի Հոբարձի բնակավայրի տներից մեկի հարակից հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փասթաթղթերի դասավորված մոտ 4 խմ բոխի և սոճի տեսակի վառելափայտ:
-
16 սեպտեմբեր 2024
Բնության հատուկ պահպանվող տարածքների օրը «Ջրվեժ» անտառպարկում
Սեպտեմբերի 13-ը բնության հատուկ պահպանվող տարածքների օրն է, որը, այլ միջոցառումների թվում, նշանավորվել է նաև Շրջակա միջավայրի նախարարության և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի համատեղ կազմակերպած յուրահատուկ դաս-միջոցառմամբ։
-
13 սեպտեմբեր 2024
Կայացել է «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի համակարգող խորհրդի հանդիպումը
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, «ԷԿՈսերվ» ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը և ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից։