Նորություններ
-
8 նոյեմբեր 2024
Կայացել է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի կողմերի պաշտոնյաների կարողությունների զարգացման աշխատաժողովը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում հոկտեմբերի 16-29-ը կայացել է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (ՍԻԹԵՍ) կողմերի պաշտոնյաների կարողությունների զարգացման աշխատաժողով:
-
7 նոյեմբեր 2024
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը շնորհավորել է տիկին Բուշին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման։
-
7 նոյեմբեր 2024
Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի մամուլի ասուլիսը
Հրավիրված ասուլիսի ընթացքում ծառայության պետն առաջին անգամ լրատվամիջոցների ներկայացուցիչներին է ներկայացրել էկոպարեկային ծառայության կառուցվածքը, գործառույթները, համալրման ընթացակարգը և ծառայության վերաբերյալ այլ մանրամասներ։
-
7 նոյեմբեր 2024
Տեղի կունենա շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի մամուլի ասուլիսը
ԹԵՄԱ՝ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայութուն. գործարկում, համալրման գործընթաց:
-
6 նոյեմբեր 2024
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ Ընձառյուծը
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ Ընձառյուծը