Նորություններ
-
24 նոյեմբեր 2023 Կայացել է «Էներգետիկա» սեկտոր» խորագրով աշխատաժողովը Նոյեմբերի 23-ին «ԵՄ կլիմայի համար» ՄԱԶԾ-ԵՄ և «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» (CBIT) ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրերի շրջանակում կայացել է «Փարիզյան համաձայնագրի ներքո կլիմայի փոփոխության չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգի խնդիրները. «Էներգետիկա» սեկտոր» խորագրով աշխատաժողովը:
-
24 նոյեմբեր 2023 Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Ողջունելով դեսպանին' նախարարը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, և հույս հայտնել, որ դրական զարգացումը կանդրադառնա նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության վրա։
-
23 նոյեմբեր 2023 Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իրենց բողոքն արտահայտող տնտեսվարողներին Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իրենց բողոքն արտահայտող տնտեսվարողներին:
-
23 նոյեմբեր 2023 Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության «Կլիմայի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ աշխատաժողովը Նոյեմբերի 21-ին «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության «Կլիմայի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ ազգային աշխատաժողովը:
-
22 նոյեմբեր 2023 Վաստակած հանգստի անցավ նախարաության մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը Օրենքով սահմանված կարգով վաստակած հանգստի անցավ աշխատանքային տարիքը լրացած, Շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը։ Պարոն Մանուչարյանը պետական կառավարման ոլորտում աշխատել է 42 տարի, որից 8-ը՝ Շրջակա միջավայրի նախարարությունում։