Նորություններ
-
11 հունիս 2024 Միացե´ք շրջակա միջավայրի նախարարության կամավորների թիմին Եթե ցանկանում եք ձեռք բերել փորձ, Ձեր ներդրումն ունենալ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կարևորագույն քայլերում, ապա միացե՛ք կամավորների թիմին:
-
10 հունիս 2024 Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արա Մկրտչյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արա Մկրտչյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
-
10 հունիս 2024 Լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 195 հատ խեցգետնաորսիչ և 35 հատ ձկնորսական ցանց Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում Արտանիշի և Նորաշենի արգելոցներին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 195 հատ խեցգետնաորսիչ և 35 հատ ձկնորսական ցանց:
-
8 հունիս 2024 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին 2024 թվականի մայիսի 26-ին Դեբեդի գետավազանում դիտված հեղեղումների վերաբերյալ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից տրվել է տեղեկատվություն այն մասին, որ Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում մայիսի 26-ի առավոտյան 08։00-ին ջրի գնահատված ելքը կազմել է 650 մ3/վ, Ձորագետ-Գարգառ դիտակետում՝ 350 մ3/վ, Տաշիր-Սարատովկա դիտակետում 75մ3/վ։
-
6 հունիս 2024 Համագործակցության հուշագիր ուղղված՝ Հայաստանում վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարմանը Նպատակ ունենալով նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանն ու վերականգնմանն ուղղված համապատասխան ծրագրերի և միջոցառումների իրականացմանը և ցանկանալով նվազեցնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա վտանգավոր թափոնների բացասական ներգործությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս դեմս գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանի և «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` ի դեմս գլխավոր կառավարիչ Յուրի Աֆրիկյանի, կնքեցին համագործակցության հուշագիր։