Նորություններ
-
14 փետրվար 2025
Սահմանվել են սնդիկի արտահանման և սնդիկի ներմուծման կարգերն ու արտահանման և ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը
Համաձայն 2017 թվականին ՀՀ-ի կողմից վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև 2022 թվականին ընդունված «Սնդիկի մասին» օրենքի պահանջի, Կառավարության որոշմամբ
-
12 փետրվար 2025
Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ՇՄՆ Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է ձևաչափի գործնական նշանակության բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը՝ կլիմայի փոփոխությունների մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների շրջանակում սահմանված թիրախների ապահովման նպատակով:
-
11 փետրվար 2025
Մեկնարկել են Օրհուսի կոնվենցիայի 2021-2024 թթ. իրականացման Ազգային զեկույցի կազմման աշխատանքները
Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Օրհուս կենտրոնների ուժեղացում՝ նպաստելով արդյունավետ բնապահպանական կառավարմանը և կայուն զարգացմանը» ծրագրի շրջանակում ոլորտային հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ ձևավորվել են շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող տեղեկատվության հասանելիության, հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության հարցերով ֆոկուս խմբեր։
-
10 փետրվար 2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի փետրվարի 3-9-ը
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.36 մ (09.02.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։
-
6 փետրվար 2025
Սահմանվել է Սևանա լճում արդյունագործական որս իրականացնելու հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման նոր ընթացակարգ
Գործադիրը հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված օրենքի նախագիծը, որով Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական նպատակով որս իրականացնելու գործընթացը դյուրացնելու, հայտերի ընդունման գործընթացն առավել հեշտ և կանոնակարգված իրականացնելու, պայմանագրերի կնքման գործընթացն առավել արագ ընթացակարգով իրականացնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է կատարվել նախկինում ընդունած որոշման մեջ՝ սահմանելով հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման նոր ընթացակարգ։