Նորություններ
-
26 փետրվար 2024
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
EU4Sevan ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» ծրագրի մաս, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից, նախատեսվում է իրականացնել Գեղարքունիք մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների որոշ բնակելի տարածքների, որոնք չունեն կենտրոնացված կոյուղու հետ միացման կետեր, կոմունալ-կենցաղային կեղտաջրերի մաքրմանն ուղղված ապակենտրոնացված լուծումների աջակցության աշխատանքներ։
-
23 փետրվար 2024
Աղբավայր գնալու է ավելի քիչ թափոն. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրումը Հայաստանում
«Արմենպրես» լրատվական գոծակալության մամուլի սրահում տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի, «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ նախագահ Էլինա Մարգարյանի, թափոնների կառավարման փորձագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանի մամուլի ասուլիսը։
-
23 փետրվար 2024
Լուսաբանման հրավեր
Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի, «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ նախագահ Էլինա Մարգարյանի, թափոնների կառավարման փորձագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանի ասուլիսը։
-
22 փետրվար 2024
Խորհրդատվական ծառայության հրավեր
Խորհրդատվական ծառայության հրավեր «Կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
-
22 փետրվար 2024
Կայացել է «Դիլիջան կենսոլորտային տարածք»-ի ստեղծմանն ուղղված աշխատաժողովը
Աշխատաժողովի շրջանակներում ներկայացվել են Հայաստանում կենսոլորտային տարածքի զարգացման հնարավորությունների ուսումնասիրության արդյունքները, Հայաստանում կենսոլորտային տարածքի հայեցակարգի զարգացման պատմությունը, ինչպես նաև՝ Ծրագրով նախատեսված գործողությունները և ժամանակացույցի: